BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Արտակ Զեյնալյան. Հայաստան են վերադարձել նաև մինչև պատերազմը գերեվարված անձինք

Արտակ Զեյնալյան. Հայաստան են վերադարձել նաև մինչև պատերազմը գերեվարված անձինք
15.12.2020 | 15:15

Հայաստան են վերադարձել ինչպես սեպտեմբերի 27-ից լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողներ և քաղաքացիական անձինք, այնպես էլ մինչև պատերազմը գերեվարված անձինք, որոնց իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հանձնառել էին իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանը և Սիրանուշ Սահակյանը: Դեկտեմբերի 14-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան տեղափոխվեցին պաշտոնապես հաստատված այն 44 հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից։ Անհետ կորած և հնարավոր գերեվարված մյուս անձանց հայտնաբերման ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացը շարունակվում է։ «Հայրենադարձվող անձանց կեսից ավելին այն գերիներն են, ում իրավունքների պաշտպանության նպատակով մենք Ադրբեջանի դեմ գանգատներ էինք ներկայացրել Եվրոպական դատարանին: Նրանց իրավունքների լիարժեք վերականգմանն ուղղված մեր հետագա քայլերի մասին դեռ կտեղեկացնենք հանրությանը: Միաժամանակ, վերահաստատում ենք դեռևս Ադրբեջանում պահվող մյուս հայ գերիների վերադարձմանն ուղղված մեր հետևողական քայլերի շարունակականությունը», - ֆեյսբուքում գրել է Արտակ Զեյնալյանը։


Դեկտեմբերի 3-ի տվյալներով, ադրբեջանական գերության մեջ առնվազն 60 զինծառայող և 40 քաղաքացիական անձինք էին պահվում․ հայկական կողմն, ընդհանուր առմամբ, 50 գերիների հարցերով էր դիմել Եվրադատարան, դրանցից երկու տասնյակն ուղարկել էր ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գրասենյակը, 30 գերու համար էլ ստրասբուրգյան դատարան դիմումներ էին ուղարկել իրավապաշտպաններ Սիրանույշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը։

Դիտվել է՝ 3802

Մեկնաբանություններ